Հայ հանրահայտ նկարիչ, Վրույր Գալստյանը ծնվել է 1924 թվականի մարտի 3-ին Հայաստանում,  քաղաք Երևանում, ծառայողի ընտանիքում: Դեռ մանկուց նա սիրում էր նկարել, բայց ինչպես և բոլոր երեխաները, սկզբում նկարում էր ուղղակի հաճույքի համար: Հետագայում նրա տաղանդի շարունակությունը դարձան դաջվածքները, որոնցով պատանին դաջել էր մոտակա շրջանի բոլոր հասակակիցներին: Դասերի ժամերը նրա համար ձանձրալի էր, անհետաքրքիր, նրա  մտքերը սավառնում էին երկնքում, տանում  հեռու-հեռու դասագրքերից և աշակերտական նստարաններից: Վերջապես ստացվեց այնպես, որ նա դպրոցից հետո ընդունվեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` նախապատրաստական դասընթացների: Այստեղ տեղի ունեցավ նրա հանդիպումը հիանալի նկարիչ և մանկավարժ Վահրամ Գայֆեջյանի հետ: Վրույրի ընդունակությունների առաջին գնահատականը այն էր, որ նրան ընդունեցին միանգամից երկրորդ կուրս, որտեղ  ապագա նկարիչը սովորում էր հատուկ հետաքրքրվածությամբ:  
      1958 թվականին Վրույրը ավարտեց Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Սկսած 1959-ից մինչ 1964 թվականը  նա սովորել է գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Վրույր Գալստյանի արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Սարյանը և Քոչարը, որոնց հետ անձամբ ծանոթ էր նկարիչը: Իսկ Վան-Գոգի և Պոլ Սեզանի արվեստին երկրպագելը օգնեց նրան իր սեփական անկրկնելի գեղանկարչական  ոճը փնտրելու ժամանակ:
      Սկսած 1962 թվականից Վրույր Գալստյանը  հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից է, այնպիսի երկրներում ինչպիսին են Արգենտինան, Պորտուգալիան, Ֆրանսիան: Սարյանի և Քոչարի խորհուրդով, որոնք բարձր էին գնահատում Վրույրի աշխատանքները, 1968 թվականին նրան ընդունեցին ԽՍՍՀ-ի Նկարիչների Միություն: Ինչպես Սարյանն էր գրել նրա մասին “հատուկ ուշադրության արժանի նկարչի” գործերը իրենց տեղը գտան, սպասված անհատական ցուցահանդեսում, որը բացվեց 1983 թվականին Հայաստանի Նկարիչների Միությունում: 
      1996 թվականին Վրույրի մահը դադարեցրեց նրա արվեստի գործունեությունը, սակայն նկարչի  գործերը մնացին ապրելու, ապացուցելով մարդու անմահությունը:
       Վրույր Գալստյանի Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվայի արևելքի երկրների արվեստի թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: